Affiliations

ՀՍԻԿ-ը կարեւորում է համագործակցությունը տարբեր տեղական և միջազգային կազմակերպությունների, պետական ու տեղական ինքնակառավարման կառույցների / հաստատությունների, զանգվածային լրատվական միջոցների հետ` համոզված լինելով, որ համագործակցությունը հասարակական հիմնախնդիրների լուծման արդյունավետ ճանապարհ է:

ՀՍԻԿ-ը 2002 թվականի դեկտեմբերից հավատարմագրված է Միավորված Ազգերի Կազմակերպության Հանրային տեղեկատվության վարչությանը:

ՀՍԻԿ-ը անդամակցում է մի քանի տեղական և միջազգային ցանցերի.

2007 թվականից ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդում ՀՍԻԿ-ին շնորհվել է հատուկ խորհրդատվական կարգավիճակ:

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՄԱԿ-Ի ԱՆԿՅՈՒՆ

2008 թվականից ՀՍԻԿ-ն անդամակցում է Ոչ կառավարական կազմակերպությունների համաժողովին (ՈԿԿՀ):

2003 թվականից անդամակցում է Հայաստանում իրավաբանական անվճար խորհրդատվություն մատուցող ՀԿ-ների «Իրավաբանական օգնության հայկական ցանցին»:

2005 թվականից անդամակցում է Քաղաքացիական հասարակության համագործակցության ցանցին:

2005 թվականից միացել է «Աղքատության հաղթահարման համաշխարհային քարոզարշավին»:

2006 թվականից անդամակցում է CIVICUS քաղաքացիական մասնակցության համաշխարհային միությանը:

ՀՍԻԿ-ը 2005 թվականից համակարգում է «Համընդհանուր կոչ հանուն կրթության» համաշխարհային քարոզարշավի հայաստանյան ազգային կոալիցիան: