2010թ. հունվարի 30-31-ին ՀՍԻԿ կրթամշակութային կենտրոնում (Լոռու մարզ, ք. Վանաձոր) տեղի ունեցավ Մարդու իրավունքների հայկական դպրոցի (ՄԻՀԴ) կրթական հայեցակարգի վերամշակման մտագործունեական հավաքը: Հավաքը ղեկավարում էր ուսուցման կազմակերպման համագործակցային եղանակի հիմնադիրներից ՀՀ Կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Մասնակցում էին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության, ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի, Գնահատման և թեստավորման կենտրոնի փորձագետներ, ՄԻՀԴ ուսուցանողներ և շրջանավարտներ, Մարդու իրավունքներ դասավանդող ուսուցիչներ Հայաստանի տարբեր մարզերից և ՀՍԻԿ Մարդու իրավունքների գրադարանային ցանցի գրադարանավարներ: Երկօրյա հավաքի ընթացքում, քննարկելով նախորդ տարիներին տեղական ու միջազգային փորձագիտական գնահատումների արդյունքները և առաջարկները, վերամշակվեց Մարդու իրավունքների հայկական դպրոցի նոր հայեցակարգի նախագիծ, որտեղ ուրվագծվեց ՄԻՀԴ հեռանկարը, նախանշվեցին առաջիկա 5 տարիների (2011-2015) համար ՄԻՀԴ-ի գործունեության ուղղությունները:
