2009 թ. դեկտեմբերի 11-ին, ժամը 12-ին ՀՍԻԿ գրասենյակում կայացավ Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավ-ի հայաստանյան դաշինքի հանդիպումը:

2009 թ. դեկտեմբերի 11-ին, ժամը 12-ին ՀՍԻԿ գրասենյակում կայացավ Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավ-ի հայաստանյան դաշինքի հանդիպումը:
2009 թ. դեկտեմբերի 11-ին, ժամը 12-ին ՀՍԻԿ գրասենյակում կայացավ -ի հայաստանյան դաշինքի հանդիպումը: Կազմվեց գործողությունների պլանի նախագիծ: Եղան առաջարկներ, որոնք պետք է ներկայացվեն կրթության ոլորտի որոշում կայացնողներին: Դրանք են

  1. Դպրոցներում ապահովել ՀՀ սահմանադրությանը համապատասխան փաստացի անվճար ուսուցումը:
  2. Ձևավորել կրթության ոլորտի զարգացման համար նպաստավոր պայմաններ:
  3. Ձևավորել համագործակցություն մշակութային օջախների և դպրոցների միջև: Մասնավորապես, սահմանել մշակութային միջոցառումներին աշակերտների պարբերական հաճախելու պարտավորություն:
  4. Կանխել հեռուստատեսային ալիքների բացասական ազդեցությունը կրթության ոլորտի վրա:
  5. Բարելավել և առարկաների դասավանդման արդյունավետությունը:
  6. Բարելավել կրթության որակի վերահսկողությունը:

Դաշինքը որոշեց Համընդհանուր գործողությունների շաբաթվա (2010 թ. ապրիլ) նախապատրաստական փուլում դիմել

  1. Հանրակրթական դպրոցներին դպրոց չհաճախող երեխաների մասին տեղեկություններ ներկայացնելու խնդրանքով,
  2. Կրթության և գիտության նախարարությանը և Ֆուտբոլի ազգային ֆեդերացիային քարոզարշավին աջակցելու խնդրանքով: