2009 թ. դեկտեմբերի 11-ին, ժամը 12-ին ՀՍԻԿ գրասենյակում կայացավ Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավ-ի հայաստանյան դաշինքի հանդիպումը:
2009 թ. դեկտեմբերի 11-ին, ժամը 12-ին ՀՍԻԿ գրասենյակում կայացավ -ի հայաստանյան դաշինքի հանդիպումը: Կազմվեց գործողությունների պլանի նախագիծ: Եղան առաջարկներ, որոնք պետք է ներկայացվեն կրթության ոլորտի որոշում կայացնողներին: Դրանք են
- Դպրոցներում ապահովել ՀՀ սահմանադրությանը համապատասխան փաստացի անվճար ուսուցումը:
- Ձևավորել կրթության ոլորտի զարգացման համար նպաստավոր պայմաններ:
- Ձևավորել համագործակցություն մշակութային օջախների և դպրոցների միջև: Մասնավորապես, սահմանել մշակութային միջոցառումներին աշակերտների պարբերական հաճախելու պարտավորություն:
- Կանխել հեռուստատեսային ալիքների բացասական ազդեցությունը կրթության ոլորտի վրա:
- Բարելավել և առարկաների դասավանդման արդյունավետությունը:
- Բարելավել կրթության որակի վերահսկողությունը:
Դաշինքը որոշեց Համընդհանուր գործողությունների շաբաթվա (2010 թ. ապրիլ) նախապատրաստական փուլում դիմել
- Հանրակրթական դպրոցներին դպրոց չհաճախող երեխաների մասին տեղեկություններ ներկայացնելու խնդրանքով,
- Կրթության և գիտության նախարարությանը և Ֆուտբոլի ազգային ֆեդերացիային քարոզարշավին աջակցելու խնդրանքով:
