Projects

ԾՐԱԳՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ`

“Հայաստանում իրավական մշակույթի զարգացում – միջանկյալ ժամանակաշրջան 2”

ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ`

2009 թ. հունիս – 2011 թ. մայիս

Համագործակցության զարգացման միջեկեղեցական կազմակերպություն (ICCO)

ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ`

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել հայ հասարակության մեջ ժողովրդավարական գործընթացների և մարդու իրավունքների գաղափարների արմատավորմանը մարդու իրավունքների կրթության խթանման և տեղեկատվության տարածման միջոցով:

Ծրագրի հիննախնդիրներն են` Ա. Հարստացնել հանրակրթական դպրոցների “Իրավունք” առարկայաշարի ուսուցիչների իրավական գիտելիքները և մեթոդական հմտությունները ՄԻԽՄԴ ուսուցողական դասընթացի միջոցով,

Բ. Զարգացնել մարդու իրավունքների խրախուսման և պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ հանրային տեղեկատվությունը հասարակական-իրավագիտական և հանրամատչելի պարբերականների, ինչպես նաև ՄԻԳՑ մատուցած ծառայությունների միջոցով:

Ծրագրով նախատեսված են հետևյալ հիմնական գործողությունները.

Ա.1. ՄԻԽՄԴ խորացված դասընթաց Հայաստանի 9 մարզերի հանրակրթական դպրոցների “Իրավունք” առարկայաշարի 44 ուսուցիչների մասնակցությամբ, որոնցից 29-ը կավարտեն ՄԻԽՄԴ-ն, իսկ 15-ը կմասնակցեն դասընթացի երկրորդ հավաքին,

Բ.1. “Վասն արդարութեան” իրավական գիտամեթոդական հանդեսի 2 համարի թողարկում 500 օրինակ տպաքանակով և տարածում հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գրադարանների շրջանում,

Բ.2. “Իրավական մշակույթ” երկշաբաթաթերթի 12 համարի թողարկում 2000 օրինակ տպաքանակով և տարածում հանրության շրջանում (ուսումնական հաստատություններ, գրադարաններ, միջազգային և տեղական կազմակերպություններ, լրատվամիջոցներ, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ),

Բ.3. ՄԻԳՑ մատուցած ծառայությունների (ընթերցասրահ, բաժանորդային, “ԻՐՏԵԿՊրո” իրավական տեղեկատվական էլեկտրոնային համակարգ, թեմատիկ ֆիլմադիտում, պարբերական մամուլ) անվճար մատուցում 300 համայնքների անդամների Հայաստանի վեց քաղաքներում` Վանաձոր, Դիլիջան, Սևան, Արտաշատ, Հրազդան, Գավառ:

ԸՆԹԱՑԻԿ ԾՐԱԳՐԵՐ


ԾՐԱԳՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ`

“Հայաստանում իրավական մշակույթի զարգացում”-2

ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ`

2009թ. հունիս-2011թ. մայիս

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ`

Համագործակցության զարգացման միջեկեղեցական կազմակերպություն (ICCO)

ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ`

Ծրագրի նպատակներն են` Հայաստանում իրավական կրթության համակարգի զարգացումը և համայնքային կառավարման արդյունավետության բարձրացում:

Ծրագրով նախատեսված են հետևյալ հիմնական գործողությունները.

– Լոռու մարզի համայնքային առաջնորդների համար իրավունքի և գործող օրենսդրության հիմնադրույթների վերաբերյալ սեմինարների կազմակերպում

– Համայնքային առաջնորդների համար իրավական տեղեկատվական փաթեթների պատրաստում

– Ուղիղ եթերում համայնքային առաջնորդների մասնակցությամբ հեռուստատեսային կլոր սեղանների կազմակերպում

– “Վասն արդարութեան” գիտամեթոդական հանդեսի հրատարակում և տարածում

– “Իրավական մշակույթ” երկշաբաթաթերթի հրատարակում և տարածում,

– Մարդու իրավունքների գրադարանային ցանցի ծառայությունների մատուցում (գրականության ձեռքբերում, պարբերականների բաժանորդագրում, “ԻՐՏԵԿՊրո” իրավական տեղեկատվական էլեկտրոնային համակարգի պարբերական թարմացում):

ԾՐԱԳՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ`

“Հայաստանում իրավական մշակույթի զարգացմանն ուղղված մարդու իրավունքների կրթություն և հանրային տեղեկատվություն

ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ`

2007թ. հունվար – 2008 թ. հունիս

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ`

Վրաստանում և Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակություն

ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ`

Ծրագրի նպատակն է Հայստանում իրավական մշակութի զարգացումը` տարբեր մարզերի «Իրավունք» առարկայաշարի ուսուցիչների վերապատրաստման, իրավական հրատարակությունների և ՄԻԳՑ գրադարանների միջոցով հասարակության տարբեր խմբերի իրավական, քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային զարգացումների վերաբերյալ իրազեկման միջոցով:

Ծրագրով նախատեսված են հետևյալ հիմնական գործողությունները`

– ՄԻՀԴ խորացված դասընթաց

– «Իրավական մշակույթ» երկշաբաթաթերթի հրատարակում

– ՄԻԳՑ զարգացում

ՎԵՐՋԵՐՍ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ


ԾՐԱԳՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ`

ՄԱԶԾ “Իրազեկման և հակազդեցության բարելավում Հայաստանում կոռուպցիայի բացահայտման գործում” ծրագիր

ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ`

2007թ. փետրվար – նոյեմբեր

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ`

Միավորված ազգերի զարգացման ծրագիր (ՄԱԶԾ)

ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ`

Ծրագիրն իրականացնում է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը ՀՀ Կառավարության և մարզերում ծրագիրը համակարգող կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է բարելավել ՀՀ կառավարման կառույցների թափանցիկությունն ու հաշվետվունակությունը` խթանելով քաղաքացիական հասարակության արդյունավետ մասնակցությունը Կառավարության հակակոռուպցիոն ռազմավարական ընթացքը դիտարկելու գործում:

Հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաքում ընտրված հակակոռուպցիոն համայնքային խմբերը վերապատրաստման դասընթացներից հետո ՀՀ Կառավարության կողմից հաստատված հակակոռուպցիոն մասնակցային մեթոդաբանության համապատասխան կիրականացնեն դիտորդում առողջապահական և կրթական հաստատություններում, որն ուղղված է կոռուպցիոն դրսևորումների դիտարկման և կոռուպցիոն ռիսկերի վերլուծության միջոցով առողջապահության և կրթության ոլորտներում համակարգային փոփոխություններին:

Լոռու մարզում ծրագիրն իրականացվում է ՀՍԻԿ-ի կողմից:

ԾՐԱԳՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ`

“Սահմանադրական օրինականության ամրապնդում մարդու իրավունքների պաշտպանության միջոցով”

ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ`

2007թ. փետրվար – սեպտեմբեր

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ`

Քաունթերփարթ ինթերնեշնլ (CPI/CASP, ԱՄՆ ՄԶԳ, ՀԿԾՄԿ)

ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ`

Ծրագրի վերջնանպատակն է`սահմանադրական արդարադատությունը ամրապնդվել է պետական կառավարման մարմիններում:

Նպատակն է` մեծացել է քաղաքացիների իրավունքների պաշտպանության դեպքերի թիվը:

Ակնկալվող արդյունքներն են`

– սոցիալական քարտից հրաժարվելու պատճառով տուժած քաղաքացիների իրավունքները պաշտպանվել են դատական և/կամ վարչական միջոցներով,

– բարձրացել է քաղաքացիների իրազեկությունը իրավունքի և օրենսդրության հիմնադրույթների վերաբերյալ,

– պետական կառույցների և այլ կազմակերպությունների կողմից կատարվել են Սահմանադրական դատարանի որոշման պահանջները:

Ծրագրով նախատեսված են հետևյալ հիմնական գործողությունները`

– փաստաթղթերի, իրավական գրությունների ձևերի կազմում

– դատական գործեր

– իրավաբանական խորհրդատվություն

– Սահմանադրական դատարանի առաջին անհատական գործի վերաբերյալ նյութերի ժողովածուի տպագրություն

– տեղեկատու թերթիկների պատրաստում

– կլոր սեղանքննարկում

– հրապարակումներ/հոդվածներ տեղական և հանրապետական լրատվամիջոցներով

– հեռուստատեսային ուղիղ եթերներ տեղական հեռուստաալիքներով

– հանդիպում-քննարկումներ քաղաքացիական հասարակության պետական մարմինների մասնակցությմաբ:

ԾՐԱԳՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ`

“Հայաստանում իրավական մշակույթի զարգացում”

ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ`

2004թ. հոկտեմբեր-2007թ. սեպտեմբեր

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ`

Համագործակցության զարգացման միջեկեղեցական կազմակերպություն (ICCO)

ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ`

Ծրագրի նպատակներն են` Հայաստանում իրավական կրթության համակարգի զարգացումը և համայնքային կառավարման արդյունավետության բարձրացում:

Ծրագրով նախատեսված են հետևյալ հիմնական գործողությունները.

– Յուրաքանչյուր տարի ՀՍԻԿ Մարդու իրավունքների և խաղաղության միջազգային դպրոցի վերապատրաստման մեկամյա խորացված ուսուցման դասընթացների կազմակերպում Հայաստանի բոլոր մարզերից «Իրավունք» առարկայաշարը դասավանդող 50 ուսուցիչների մասնակցությամբ, այդ թվում` մեկ 20-օրյա և երկու 5-օրյա հավաքների և նրա 11 ամսյա հեռակա ուսուցման կազմակերպում: Յուրաքանչյուր դասընթացի վերաբերյալ զեկույցի հրատարակում,

– Հանրակրթական դպրոցների «Իրավունք» առարկայաշարի ուսուցիչների համար փորձի փոխանակման ամենամյա համաժողովների կազմակերպում, համաժողովների զեկուցումների վերաբերյալ ձեռնարկի հրատարակում,

– Հանրակրթական դպրոցների «Իրավունք» առարկայաշարի ուսուցիչների համար առցանց ֆորումի ստեղծում,

– Յուրաքանչյուր տարի Լոռու մարզի 90 համայնքային առաջնորդների համար իրավունքի և գործող օրենսդրության հիմնադրույթների վերաբերյալ սեմինարների կազմակերպում

– Համայնքային առաջնորդների համար իրավական տեղեկատվական փաթեթների պատրաստում

– Ուղիղ եթերում համայնքային առաջնորդների մասնակցությամբ հեռուստատեսային կլոր սեղանների կազմակերպում

– Անվճար իրավական խորհրդատվություն համայնքային առաջնորդներին

– Յուրաքանչյուր տարի ՀՍԻԿ գործունեության ֆինանսական աուդիտի անցկացում,

– Ծրագրի իրականացման 2-րդ տարում արտաքին մոնիտորինգի նպատակով միջազգային էքսպերտի հրավիրում:

ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ