Ռազմավարական պլան

ՀՍԻԿ 2019-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ

Հեռանկար

      Սիրով և հանդուրժողականությամբ ապրող աշխարհ, ուր տիրում են ի Վերուստ տրված իրավունքն ու արդարությունը։

Առաքելություն

ՀՍԻԿ-ը նպաստում է աշխարհում իրավական մշակույթի զարգացմանը՝ գիտա-կրթական  գործունեության, տեղեկատվության և քարոզչության միջոցով:

Ներքին հեռանկար

ՀՍԻԿ-ը կառավարման արդյունավետ համակարգ և ներքին ուրույն մշակույթ ունեցող, անկախ, սկզբունքային և հետևողական կազմակերպություն  է, որը ճանաչված է Հայաստանում և միջազգային հանրության շրջանում:

Նպատակ

      ՀՍԻԿ 2019-2022թթ. ռազմավարական պլանը նպաստել է Հայաստանում և այլ երկրներում Մարդու իրավունքների և խաղաղության մշակույթի զարգացմանը:

Ռազմավարական ուղղություններՄարտավարություններ / քայլերԱրդյունքներ /որակական ևքանակական չափորոշիչներով/
       Մարդու իրավունքների և խաղաղության միջազգային դպրոց  (ՄԻԽՄԴ)ՄԻԽՄԴ միջազգային և ազգային առկա և հեռավար դասընթացներ իրավունքի, մարդու իրավունքների և խաղաղության, բարոյագիտության և քաղաքագիտության թեմաներով։Միջազգային և ազգային թեմատիկ առկա և հեռավար համաժողովներ։Հասարակության տարբեր խմբերի իրավական տեղեկատվության մատուցում։ՄԻԽՄԴ շրջանավարտների ֆեյսբուկյան ակումբՄԻԽՄԴ շենքային, տեղեկատվական տեխնոլոգիական հնարավորությունների զարգացում (շենքի կառուցում, կահավորում)։Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի (ՀՔՀԿ) ազգային դաշինքի գործունեության համակարգում։    
 Մարդու իրավունքների գրադարանային  (ռեսուրս կենտրոնների) ցանց  (ՄԻԳՑ)Գրքային ֆոնդի թվայնացում, Մարդու իրավունքների էլեկտրոնային (վիրտուալ) գրադարանի ստեղծում և համալրում։Շահառուներին գրադարանային ծառայությունների մատուցում (ներառյալ՝ գրականություն, պարբերական մամուլ, ընթերցասրահ, թեմատիկ ֆիլմերի դիտում — քննարկումներ)։Իրավական խորհրդատվություն։   
     3. Հրատարակություններ  «Վասն արդարութեան» իրավական գիտամեթոդական հանդեսի հրատարակում և տարածում։«Մարդու իրավունքների և խաղաղության մշակույթ» էլեկտրոնային թերթի հրատարակում և տարածում։Թեմատիկ պաստառների հրատարակում։   
          4.Իրավական բարեփոխումներՍահմանադրական և իրավական բարեփոխումների անհրաժեշտության համոզմունքի սերմանում և արմատավորում։ՀՀ նոր սահմանադրության նախագծի մշակում