Ընդհանուր տեղեկություններ
ՀՍԻԿ-ը գրադարանային գործունեությամբ սկսեց զբաղվել 1996թ-ից:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների բաժնից կազմակերպությանը նվիրել էին մարդու իրավունքների վերաբերյալ փոքրիկ գրքույկներ: Ցանկություն առաջացավ գրականությունը մատչելի դարձնել հանրության համար, որպեսզի բոլորը դրանք ընթերցելու հնարավորություն ունենան:
Այսպես ծնվեց գրադարան ստեղծելու գաղափարը:
ԱՀՀ/ՀԿ կենտրոնի ֆինանսավորմամբ և մի քանի նվիրատու կազմակերպությունների շնորհիվ, որոնք օժանդակեցին գրադարանին` նվիրաբերելով գրականություն, 1996թ. Վանաձորում բացվեց Մարդու իրավունքների գրադարանը, որն ուներ մոտ 400 կտոր գրականություն:
Գրադարանը աճում էր շատ արագ և 2002թ-ին գրականության քանակը հասնում էր արդեն 10000 կտորի: Այս հարցում անգնահատելի է Նիդերլանդական ՔՈՐԴԵՅԴ կազմակերպության դերը, որը 4 տարի անընդմեջ աջակցել է գրադարանի վերազինմանն ու զարգացմանը:
1997թ-ից նվիրատվությունների արդյունքում կուտակված գրականությունը մարզերի բնակչությանը մատչելի դարձնելու նպատակով, հիմնականում ՀՍԻԿ-ի մարդու իրավունքների դասընթացների շրջանավարտների ջանքերով, տարբեր մարզերում ստեղծվեցին փոքր գրադարաններ, որոնք իրենց սահմանափակ հնարավորություններով փորձում էին ինչ-որ չափով լրացնել իրավական տեղեկատվության պակասը:
Մարդու իրավունքների հանրապետական գրադարանային ցանց ստեղծելու մտահղացում առաջացավ 2002թ-ին. նախատեսված է զարգացնելով Մարդու իրավունքների գործող գրադարանները, ինչպես նաև ստեղծելով նորերը` նպաստել հասարակության իրավական մշակույթի զարգացմանը:
Ներկայումս ցանցում ընդգրկված են վեց գրադարաններ, որոնք գտնվում են Վանաձորում, Դիլիջանում, Հրազդանում, Արտաշատում, Գավառում և Սեւանում:
ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի օժանդակու-թյամբ են իրականացվել վերազինվել Մարդու իրավունքների Դիլիջանի, Հրազդանի, Գավառի և Արտաշատի գրադարանները, որոնք արդեն համալրվել են ժամանակակից գույքով և տեխնիկայով, ինտերնետային կապով և նոր գրականությամբ:
Այսօր գրադարանային ցանցն ունի մոտ 3800 անուն 15000 կտոր գրականություն հիմնականում հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով, ինչպես նաև` հանրագիտարաններ, բառարաններ, տեղեկատուներ, ուղեցույցներ, քարտեզներ, որոնցից օգտվում են մոտ 1500 ընթերցող Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից: Նրանք ուսանողներ են, դասախոսներ, ուսուցիչներ, ՀԿ անդամներ, աշակերտներ և այլոք: Ընդհանուր առմամբ Մարդու իրավունքների գրադարանային ցանցի ծառայություններից տարեկան միջին հաշվով օգտվում է շուրջ 3500 մարդ:
Գրադարանի կանոնակարգի համաձայն ընթերցողները օգտվում են աբոնենտային ծառայությունից` գրքեր վերցնելով 10-օրյա ժամկետով (մարզերի ընթերցողների համար երկամսյա ժամկետով), ինչպես նաև ընթերցասրահի և պատճենահանման ծառայություններից:
Գրադարանն ունի նվիրատվության ֆոնդ, որը գրականություն է առաքում մարդու իրավունքների գրադարանային ցանցի անդամ գրադարաններին, իրավապաշտպան ՀԿ-ների և այլ շահագրգիռ կազմակերպությունների եւ անհատների:
2002թ. դեկտեմբեր ամսից Վանաձորի Մարդու իրավունքների գրադարանում ներդրվել է համակարգչային Winisis ծրագիրը: Վերջինս հնարավորություն է տալիս գրքի վերաբերյալ ամբողջական ինֆորմացիան (վերնագիր, հեղինակ, էջերի քանակ, արժեք և այլ) ներմուծել համակարգիչ, որն էլ արագացնում է գրադարակներում գրականությունը գտնելու գործընթացը:
Ներկայումս Winisis է ներմուծվել գրադարանի հայերեն լեզվով ֆոնդը և անգլերեն ֆոնդի մի մասը միայն: Այն կարող եք գտնել http://www.distancelearning.am/web-catalog-hsik.htm հասցե-ով` ազատ փնտրումների միջոցով:
2003թ. հոկտեմբերից ՀՍԻԿ-ի Վանաձորի Մարդու իրավունքների գրադարանում ներդրվել է «ԻՐՏԵԿ» իրավական տեղեկատվական որոնողական համակարգը: Համակարգն իրենից ներկայացնում է համակարգչում ներմուծված տվյալների բազա, որը ներառում է Հայաստանի Հանրապետության ամբողջ օրենսդրությունըօրենսգրքերը, օրենքները, ՀՀ նախագահի, կառավարության, նախարարությունների, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի 1991թվականից ի վեր ընդունած բոլոր որոշումները: Որոնողական համակարգը հնարավորություն է ընձեռում հաշված վայրկյանների ընթացքում գտնել ցանկացած փաստաթուղթ
ունենալով նվազագույն տեղեկատվություն:
Վանաձորի Մարդու իրավունքների գրադարանում կա նաև ձայնադարանի և տեսադարանի բաժին: Այն հիմնականում բաղկացած է ՄԱԿ-ի և Մարդու իրավունքների վերաբերյալ թեմատիկ ֆիլմերից և ձայներիզներից:
Գրադարանային ցանցը հիմնականում համալրվում է տեղական և միջազգային մոտ 50 նվիրատու կազմակերպությունների կողմից:
Հարգելի ընթերցո’ղ, եթե Դուք ցանկանում եք բարձրացնել ձեր իրավական իրազեկությունը, ծանոթանալ Ձեր իրավունքներին, գործող օրենսդրությանը, մարդու իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմներին կամ իրավունքի տարբեր ոլորտների, կարող եք գրանցվել Մարդու իրավունքների գրադարանային ցանցի անդամ գրադարաններում:
Համոզված ենք, որ դրանով Դուք Ձեր ներդրումը կունենաք Հայաստանում ժողովրդավարական կարգերի զարգացման գործում
Մարդու իրավունքների կենտրոնական գրադարանի հասցեն է`
Հայաստանի Հանրապետություն, 2002, ք. Վանաձոր, Շիկրակացու 1-ին նրբ., թիվ 2
Հեռ. (374 322) 2-29-67