ԿԱՐԴԱՑԵՔ ԻՐԱՎԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐՈՒՄ
Առաջին էջում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Դեյր Զոր անապատում հնչեցրած խոսքն է:
«Այսօր ես այստեղ եմ, որովհետև պարզապես չէի կարող չլինել: Ինձ այստեղ է բերել իմ ժողովրդի մեծագույն ցավը, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր և քաղաքակիրթ համարվող մարդկության մեծագույն ամոթը»:
Երկրորդ էջում՝ «Իրավունքը և Մարդու իրավունքներն աշխարհում» վերտառությամբ զետեղված են ԱՄՆ պետքարտուղարության «Մարդու իրավունքները 2009 թվականին» զեկույցի` Հայաստանին վերաբերող մասից հատվածներ, ՀՀ կառավարության դեմ դատական աննախադեպ հայցի և գերարագ դատավարության մասին տեղեկույթները, Անի Մանուկյանի` «Երբ է վերջապես գործարարությունը մաքրվելու խաբեբայությունից» հոդվածը:
«… Երկրում կոռուպցիան շարունակում է լայնորեն տարածված մնալ… իշխանությունները վճռական ջանքեր չեն գործադրում դրա դեմ պայքարելու համար»:
«ՀՀ վարչական դատարանում գերարագորեն է ավարտվել ՀՀ Կառավարության դեմ «Էկոդար» էկոլոգիական ՀԿ-ի հայցի դատական քննությունը»:
«…ինչ-որ անձինք, չգիտես ու՞մ արտոնությամբ, սահմանել են գներ տվյալ տարածքում հանգստանալու համար` անգամ 1-2 ժամով»:
Երրորդ էջում ներկայացված է «Ֆերմերային շարժում» ՀԿ-ի նախագահ Սարգիս Սեդրակյանի կողմից ագրարային ոլորտին վերաբերող և ՀՀ Գյուղատնտեսության նախարարության հավանությանը արժանացած մի քանի ծրագրեր:
Չորրորդ-հինգերորդ էջերում Դավիթ Գյուլզադյանի «Հրապարակային նամակ հանրապետության նախագահին» բաց նամակն է:
«…Հարգելի նախագահ, ամեն անգամ` Հայաստանի լեզվական կացությանը նվիրված հոդված գրելիս, մտածում եմ. «Երանի վերջինը լինի»:
Վեցերորդ, յոթերորդ և ութերորդ էջերում համապատասխանաբար մշակութային, հոգևոր, տեղեկատվական նյութեր են զետեղված: