Հրապարակում

«Վասն Արդարութեան»
«Իրավական մշակույթ» պարբերաթերթ
Այլ հրատարակություններ և թարգմանություններ
«ՎԱՍՆ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ» Հանդեսի մասին

«ՎԱՍՆ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ» hանդես

«Պայքար վասն հայրենյաց և արդարութեան» վերտառությունն էր կրում 1989 թվականին ՀՍԻԿ-ի հրատարակած առաջին տպագիր թերթիկը, որը միտված էր մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև մարդու իրավունքների կրթությանը: Հիմնականում այս ուղղվածությամբ նյութեր էին արտացոլվում փոքրածավալ թերթիկում (1/8 մամուլ):

1997 թվականի ապրիլից սկսած կրկնակի անգամ մեծացավ թերթիկի ծավալը, իսկ օգոստոսին իրավապաշտպան թերթը վերափոխվեց ամսագրի (3.5 մամուլ) և սկսեց հրատարակվել նոր վերտառությամբ` «Վասն արդարութեան»:

2003 թվականի ապրիլից «Վասն արդարութեան» հանդեսն ընդգրկվել է ատենախոսությունների արդյունքների տպագրման համար ընդունելի ամսագրերի ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի ցանկում:

Հանդեսը լույս է տեսնում հայերեն լեզվով, 2003 թ. փետրվարից տպագրվում են հոդվածների անգլերեն ամփոփումներ, իսկ մայիսից` նաև ռուսերեն:

Քանիցս փոփոխվել է խմբագրական խորհրդի կազմը:

Հանդեսը, իրավագիտական լինելով հանդերձ, տպագրում է ոչ միայն մարդու իրավունքներին, այլև «Քաղաքացիական կրթություն», «Պետություն և իրավունք» ուսումնական առարկաներին առնչվող տարաբնույթ հոդվածներ ու գիտական այլ նյութեր:

«Վասն արդարութեան» գիտամեթոդական հանդեսի խմբագրակազմն իրականացնում է ոչ միայն հանդեսի հրատարակման գործառույթները, այլև մեծապես նպաստում է ՀՍԻԿ-ի հրատարակչական գործունեությանն առհասարակ:

Հանդեսի տպագրությանն օժանդակել են մի շարք տեղական և միջազգային կազմակերպություններ:

Հուսանք, որ «Վասն արդարութեան» հանդեսը հայ պարբերական մամուլի պատմության մեջ կթողնի իր հետքըմնալով հավատարիմ իր դերին ու նշանակությանը բարձրացնել ընթերցողների իրավագիտակցության մակարդակը: