Առաջին էջում Գոռ Սարգսյանի «Չափորոշիչը՝ տաղանդ և պատվախնդրություն» Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի մշակած ինչ-ինչ չափորոշիչների մասին խմբագրական հոդվածն է:
«Օրերս ուշադրության կենտրոնում հայտնվեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը…
…ՀՌԱՀ նախագահը հիացա¯ծ է հայկական սերիալներով:
Երկրորդ էջում՝ «ՙԻրավունքը և Մարդու իրավունքներն աշխարհում» վերտառությամբ զետեղված են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ուսումնասիրության արդյունքում ««Էրեբունի»» քրեակատարողական հիմնարկում բացահայտված օրինախախտումների և Չեխիայում գնչու երեխաների հանդեպ խտրական վերաբերմունքի մասին տեղեկույթները:
«…Կառավարության կողմից նախատեսված 90 գրամ մսամթերքի փոխարեն հիմնարկի վարչակազմի կողմից տրամադրվում է մոտ 11 գրամ…»
Երրորդ էջում ներկայացված է Նունե Ջոմարդյանի ««Հարցադրումներ կենսաթոշակների մասին օրենքի նախագծի վերաբերյալ»» հոդվածը, որում հոդվածագիրն իր արժեքավոր առաջարկներն ու դիտարկումներն է անում օրենքի նախագծի վերաբերյալ:
«Արդյո±ք նախագիծը կենսաթոշակային տարիքի անձանց համար ստեղծում է այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն տարեցների մեկուսացման հաղթահարմանը…»:
Չորրորդ էջում Ջանիբեկ Ղուկասյանի՝ ««Հայի բախտ: Դժգոհել, թե՞ գոհանալ»» վերնագրված հրապարակախոսական հոդվածն է:
«Հաճախ կարելի է լսել «Հայի բախտ է, էլի, ի՞նչ կարող ես անել»: Ու այդ հայի բախտի մեջ մշտապես առկա է հուսահատությունը, դժգոհության շեշտադրումը»:
Հինգերորդ էջում ՄԱԿ-ի Գիտության, կրթության և մշակույթի կազմակերպության (ՄԱԿԳԿՄ) ուսումնասիրությունն է ֆինանսական ճգնաժամի՝ կրթության ոլորտի վրա ունեցած անդառնալի ազդեցության մասին:
«… Մինչ հարուստ երկրները փորձում են վերականգնել իրենց տնտեսությունը, աղքատ երկրներն ահազանգում են կրթական ակնկալված հեռանկարների ի չիք դառնալու սպառնալիքի մասին»:
Վեցերորդ, յոթերորդ և ութերորդ էջերում համապատասխանաբար մշակութային, հոգևոր, տեղեկատվական նյութեր են զետեղված:
