ՎԱՆԱՁՈՐԻ ԹԻՎ 2 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱԴԱՐԱՆ

   2018թ․ հոկտեմբեր 09-ին Վանաձորի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները դպրոցի փոխտնօրեն Գայանե Ղարագյոզյանի գլխավորությամբ Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի 70-ամյա հոբելյանի միջոցառումների շրջանակներում այցելեցին Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի (ՀՍԻԿ) Մարդու իրավունքների գրադարան։

    ՀՍԻԿ գործավար-գրադարանավար Մոնիկա Դարբինյանը ներկայացրեց Մարդու իրավունքների գրադարանային ցանցի (ՄԻԳՑ) պատմությունը, հարուստ գրականությունը, գրադարանում մատուցվող ծառայությունները և ընթերցողների գրանցման ընթացակարգը։

   ՀՍԻԿ նախագահ Գևորգ Մանուկյանի մասնակցությամբ ծավալվեց զրույց-քննարկում մարդու իրավունքների և պարտականությունների թեմաներով։ Խոսեցին նաև պատերազմական իրավիճակներում միջազգային մարդասիրական իրավունքի հարցերի վերաբերյալ։

   Այնուհետև երեխաները քննարկեցին կանանց պարտադիր զինվորական ծառայության հարցը և հիմնավորեցին, կարևորեցին դա Հայաստանի համար։

   Քննարկվեցին նաև Ցեղասպանության և պատերազմական հանցագործությունների, պատերազմների ընթացքում մարդու իրավունքների խախտումների հարցերը և մարդասիրության դրսևորումները պատերազմների ժամանակ։

   Վերջում երեխաները ստացան նվեր երկու գրքեր՝ ՄԱԿ-ի   հրատարակած «Մարդու իրավունքների փաստաթղթեր» ժողովածուն, ներառյալ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և ՀՍԻԿ հրատարակած «Մարդու իրավունքներ» ձեռնարկը

Մոնիկա Դարբինյան

ՀՍԻԿ գործավար - գրադարանավար