ՀԱՆՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ 2018Թ․ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱԲԱԹՎԱ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

   Համընդհանուր գործողությունների 2018թ․ շաբաթը սևեռված է պետությունների և միջազգային հանրության ստանձնած պարտավորությունների վրա՝ այն հաշվով, որ Կայուն զարգացման 4-րդ նպատակի օրակարգը լիովին նվաճվի՝ ապահովելով քաղաքացիների մասնակցությունը և հորդորելով պետություններին՝ «ԿԱՏԱՐԵ՛Ք ՁԵՐ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ»:

   ՀԿՀՔ հայաստանյան  դաշինքի տեղայնացված պահանջներն են․

  1. Էապես մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների իրական ակտիվ մասնակցությունը ԿԶՆ 4-րդ նպատակի ճանապարհային քարտեզի իրականացման բոլոր մակարդակներում՝ հաշվետվողականության և թափանցիկության հստակ մեխանիզմներով, քաղաքականության ձևավորման և մշտադիտարկման գործընթացներում:
  2. Ապահովել 12-ամյա անվճար, հավասարապես որակյալ նախնական և միջնակարգ կրթությունը մայրաքաղաքի, մարզկենտրոնների և գյուղական համայնքների համար՝ վերացնելով 12-ամյա կրթության ընթացքում ամեն տեսակ վճարները:
  3. Ապահովել հանրային կրթության արդարացի և արդյունավետ կառավարումն ու ֆինանսավորումը:
  4. Մշակել Օրակարգ 2030թ․  ծրագրի 4-րդ նպատակի՝ կրթության ֆինանսավորման հուսալի պլան՝ ներառյալ արդարացի հարկային քաղաքականությունը և բյուջեի արդարացի, ողջամիտ բաշխումը ՝օգտագործելով նաև ՀԿՀՔ նոր գործիքակազմը:
  5. Մշակել որակի համընդգրկուն հայեցակարգ՝ կասեցնելով այն միտումները, երբ հավասարեցվում են որակը և ստանդարտ թեստերի պատասխանների վրա հիմնված ձեռքբերումները: 
  6. Ապահովել երիտասարդների նկատելի և իմաստալից մասնակցությունը կրթական և պետական քաղաքականության ոլորտներում որոշումների ընդունման գործընթացներում:
  7. Հորդորում ենք անկեղծ և ինստիտուցիոնալ սոցիալ և քաղաքական երկխոսության ուսուցիչների և իրենց կազմակերպությունների հետ: