ՔՀԿ-ՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ՎԱՆԱՁՈՐԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԻ ԹԻՎ 1 ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ

2016թ. սեպտեմբերի 26

 

ՔՀԿ-ՆԵՐԸ  ԴԻՄԵԼ ԵՆ ՎԱՆԱՁՈՐԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԻ ԹԻՎ 1 ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ

 

Վանաձորում գործող քաղաքացիական հասարակության մի խումբ գործուն կազմակերպություններ Վանաձորի ավագանու ընտրությունների նախաշեմին դիմել են համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակի թիվ 1 թեկնածուներին:

ՔՀԿ-ները ավագանու թեկնածուների առջև բարձրացրել են քաղաքի բնակչության առջև ծառացած հետևյալ հիմնախնդիրները, խնդրելով պատասխանել, թե ավագանու անդամ և այնուհետև՝ Վանաձորի քաղաքապետ ընտրվելու դեպքում ինչպիսի՞ քայլեր կձեռնարկեն

1.       Քաղաքի կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ, և մասնավորապես, կարո՞ղ են արդյոք.

·         կրճատել քաղաքապետարանի ուռճացած աշխատակազմը և քանի՞ տոկոսով,

·         Վանաձորի բնակիչների շահը վեր դասել իրենց կուսակցության և իրենց անձի, ընտանիքի, հարազատների, ընկերների ու մտերիմների շահերից,

·         բացառել համայնքի ունեցվածքը, գույքը անձնական կամ կուսակցական նպատակներով օգտագործելուց անձամբ իրենց և իրենց ենթակա պաշտոնյաների կողմից։

2.       Գործազրկության մակարդակի նվազեցման և նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ։

3.        Աղքատության մակարդակը կրճատելու ուղղությամբ։

4.        Վանաձորից արտագաղթած բնակչության վերադարձը խրախուսելու համար։

5.        Քաղաքի կանաչ տարածքները վերականգնելու, քաղաքամերձ հանքերի շահագործումը դադարեցնելու և բնապահպանությանը սպառնացող վտանգները կանխելու ուղղությամբ։

6.       Քաղաքի ճարտարապետական դիմագիծը խաթարող կառույցները ապամոնտաժելու, բնակֆոնդի և հասարակական կառույցների սեյսմակայունությունը ամրապնդելու և Շիրակացու փողոցի կիսակառույց էստակադան վերականգնելու ուղղությամբ։

7.       Երիտասարդ ընտանիքներին խրախուսելու և ծնելիությունը խթանելու արդյունավետ ծրագրեր ներդնելու ուղղությամբ։

8.       ՔՀԿ-երի հետ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։

         

          Դիմումը ավագանու թեկնածուներին հանձնվել է 2016թ. սեպտեմբերի 25-ին։

         

          Դիմումի տակ ստորագրած և քննարկումներին մասնակցած ՔՀԿ-ները խնդրել են ավագանու թեկնածուներին նշված հիմնախնդիրների վերաբերյալ դիրքորոշումները մինչև 2016թ.սեպտեմբերի 28-ը ներկայացնել նախաձեռնող ՔՀԿ-ներին՝

          Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն (ՀՍԻԿ) ՀԿ -ին (Շիրակացու 1-ին նրբ. թիվ 2, հեռ.2-29-67, 091 200 965, էլ. hասցե՝acrpc@acrpc.am), կամ

          Օրհուս կենտրոն (Գր. Լուսավորիչի փող. թիվ 47, թիվ 6-րդ դպրոց, 2-րդ հարկ, հեռ. 077 723 388, էլ. hասցե՝ bojukyanp@mail.ru)։

 

Լրացուցիչ տեղեկատվության համար՝ դիմել նախաձեռնող ՔՀԿ-ներին։