ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐԿՐՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԱՔՍԱԶԵՐԾՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԻ ՎԵՐՀԱՆՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ

2016թ. ապրիլի 1-ին մեկնարկեց «Հայաստան ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման ընթացքում կոռուպցիոն ռիսկերի վերհանում» ծրագիրը, որն իրականացնում է «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» (ՀՍԻԿ) հասարակական կազմակերպությունը:

Ծրագրի նպատակներն են՝ վեր հանել Հայաստան ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը, դրանց նվազեցման վերաբերյալ մշակել առաջարկներ և ներկայացնել ՀՀ կառավարությանը, բարձրացնել շահառուների իրազեկության մակարդակը ոլորտում առկա խնդիրների և իրավակարգավորումների վերաբերյալ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել սոցիոլոգիական հետազոտություն, անցկացնել լրագրողական դիտարկումներ, հարցախույզ, ՀՍԻԿ կայքէջի «Մարդու իրավունքների կրթության» ֆորումում http://acrpc.am/forum/ կընթանան առցանց քննարկումներ:

Ծրագրի ավարտին կկազմակերպվի կլոր-սեղան քննարկում, որտեղ կներկայացվեն սոցիոլոգիական հետազոտության և լրագրողական հարցախույզի արդյունքները կոռուպցիոն ռիսկերի գնահատման և բացահայտման վերաբերյալ:

«Հայաստան ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման ընթացքում կոռուպցիոն ռիսկերի վերհանում» ծրագիրն իրականացնում է «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» հասարակական կազմակերպությունը` «Իրավաբանների հայկական ասոցիացիա» և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունների «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրով տրամադրված փոքր ենթադրամաշնորհների շրջանակներում:

Ծրագրի բյուջեն կազմել է 1 միլիոն 924 հազար ՀՀ դրամ, որից 1 միլիոն 328 հազար ՀՀ դրամը տրամադրվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից: Ծրագրի տևողությունն է` 2016թ. ապրիլի 1-ից մինչև 2016թ. հուլիսի 31-ը:

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորման և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համաֆինանսավորման շրջանակներում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել՝ “Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն” ՀԿ Հայաստանի Հանրապետություն, 2003, ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Շիրակացու 1-ին նրբ. թիվ 2. Հեռ. 0322 229-67 ;Բջջ. +374 91 200 965 skype. manoukian_gevork; Էլ.փոստ: acrpc@acrpc.am