• Հեղինակ՝ Astghik Martirosyan
  • Ավելացված է` 22.07.2016
Goharik Sulyan, համաձայն եմ Ձեր մտքերի հետ: Ինձ թվում է, անարդարացի է, երբ մարդը էժան գներով բերում է ավտոմեքենա և դրանից էլ շատ գումարներ վատնում Ավտոմաքսատանը: Առաջարկում եմ ստեղծել մի մեծ թիմ, որը պատասխանատվություն կվերցնի քաղաքացիներին ճիշտ տեղեկատվություն հաղորդելու համր և ընդհանրապես գաղափար կազմելու այդ պրոցեսի մասին:
  • Հեղինակ՝ Goharik Sulyan
  • Ավելացված է` 22.07.2016
Դեռևս չեմ բախվել նման խնդրի հետ, սակայն դա ապագայում կարող է արդիական դառնալ ինձ համար: Կարծում եմ, որ շատ անիմաստ բան է ստացվւմ, երբ մարդը օրինակ 300$ է տալիս ավտոմեքենայի համար, իսկ մաքսազերծելու համար այդ գումարից ավելի է վճարում: Պետք է ստեղծել համապատասխան ակումբ, մտքերը վերածել դրույթների, առաջարկել ԱԺ:
  • Հեղինակ՝ Տիրան Սահակյան
  • Ավելացված է` 19.07.2016
Մաքսային ոլորտի հետ չեմ առնչվել, սակայն օրենսդրական այլ ոլորտներից որոշ չափով տեղյակ լինելով կարող եմ ասել հետևյալը․ Կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար անհրաժեշտ են․ 1․ Քաղաքացիների մոտ զարգացնել սեփական իրավունքների պաշտպանությանը հետամուտ լինելու մշակույթը, 2, Հանրության մեջ բարձրացնել համընդհանուր խնդիրների լուծմանն ուղղված պայքարի միասնականության անհրաժեշտության գիտակցությունը, 3, Վերացնել օրենսդրական բոլոր հակասությունները, ոչ հստակության, երկակիության դրսևորումները, որոնք հնարավորություն են տալից մեզ պարտադրվող մարդաքայքայիչ, և ազգակործան, պետականության հիմքերը խարխլող, կեղծ և հակաքրիստոնեական արժեհամակարգով առաջնորդվող պաշտոնյաներին սպասարկելու սեփական շահերը՝ ի վնաս օրենքի գերակայության սկզբունքին հավատարիմ քաղաքացիների։
  • Հեղինակ՝ Lily Baghdasaryan
  • Ավելացված է` 11.07.2016
Ճիշտն ասած, այս ոլորտի հետ որևէ ձևով չեմ առնչվել, բայց շատ եմ լսել պատմություններ տարբեր վարորդներից: Ոնց հասկանում եմ, վարորդները չգիտեն Մաքսային օրենսդրությունը ու հենց դրա վրա էլ Մաքսատան աշխատողները, այսպես ասած, "խաղում են": Կոռուպցիոն ռիսկերը, իմ կարծիքով, հենց Մաքսատանն են, երբ որ վարորդը մնում է տետ-ա-տետ աշխատողի հետ ու օրենքը չիմանալու պատճառով խաբվում է վերջինիս կողմից: Ինձ թվում է, որ ցանկացած կոռուպցիոն ռիսկ ծագում է մարդու անտեղյակությունից իր սեփական իրավունքների մասին: Ըստ դրա էլ, առաջարկում եմ իրազեկել մարդկանց օրենքի մասին:
  • Հեղինակ՝ Գևորգ Մանուկյան
  • Ավելացված է` 10.07.2016
Հարգելի բարեկամներ, այս ընթացքում ՀՍԻԿ-ի կայքէջի նորացում էր կատարվում, այդ պատճառով հնարավոր չեղավ ֆորումում քննարկումը շուտ սկսել։ Այս պահից արդեն դա հնարավոր է և ես հրավիրում եմ ձեզ մասնակցել քննարկմանը։ Հարցերը նորից ներկայացնում եմ 1. Ինչպիսի՞ կոռուպցիոն ռիսկեր եք նկատում ավտոմեքենաների մաքսազերծման ոլորտում: 2. Ի՞նչ կառաջարկեք իրավիճակը բարելավելու համար: Հարգանոք՝ Գևորգ Մանուկյան ՀՍԻԿ ՀԿ նախագահ
  • Հեղինակ՝ gevork manoukian
  • Ավելացված է` 25.06.2016
Հարգելի գործընկերներ, Ներկայումս ՀՍԻԿ-ն իրականացնում է «Հայաստան ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման ընթացքում կոռուպցիոն ռիսկերի վերհանում» ծրագիրը, որն էապես առնչվում է փոքր և միջին բիզնեսին, ավտոմեքենա ներկրող յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձի: Նախատեսվում է ծրագրի արդյունքում վեր հանել ոլորտում գոյություն ունեցող կոռուպցիոն ռիսկերը, բարձրացնել ներկրողների իրազեկությունը և բարեփոխման առաջարկներ ներկայացնել ՀՀ կառավարությանը և Պետական եկամուտների կոմիտեին: Առաջարկում ենք նշված թեմայի վերաբերյալ ծավալել քննարկում հետևյալ հարցերի շուրջ. 1. Ինչպիսի՞ կոռուպցիոն ռիսկեր եք նկատում ավտոմեքենաների մաքսազերծման ոլորտում: 2. Ի՞նչ կառաջարկեք իրավիճակը բարելավելու համար: Կանխավ շնորհակալ ենք ձեր մասնակցության համար։ Հարգանոք՝ Գևորգ Մանուկյան ՀՍԻԿ ՀԿ նախագահ