- Հեղինակ՝ aida petrosyan
- Ավելացված է` 25.10.2011
16-րդ դասընթացի հարգելի մասնակիցներ. Ներողություն ենք խնդրում ձեզ տեղեկացնելու այն մասին, որ մեկ / երկօրյա հավաքներ այս տարի չեն լինի: Պատճառը ֆինանսներն են: Երեկ այդ հարցով խոսել եմ նաև դոնորի հետ, որը ընդունելով հանդերձ այդ հանդիպումների արդյունավետությունը, դեմ է դրան: Աշխատանքները կշարունակենք միայն հեռակա կարգով: Յուրաքանչյուր ամսվա համար նախատեսված առաջադրանքները խնդրում ենք կատարել ինքնուրույն և վերնագրված և հարցերի առկայության դեպքում հարցերին պատասխանված ուղարկեք մեզ (թղթային կամ էլեկտրոնային նամակով): Եթե հնարավորություն կունենաք վերնագրման աշխատանքներում ընդգրկել նաև աշակերտներին և/կամ գործընկերներին, որը շատ խրախուսելի է, ապա խնդրում ենք համապատասխան նշումներ կատարել: Հարցեր ծագելու կամ որևէ հատված յուրացնելիս դժվարանալու դեպքում դիմեք, գրեք մեզ, և կքննարկենք հարցը ֆորումում կամ կքննարկենք դիտորդման/գնահատման այցերի ժամանակ, որոնք սկսել ենք արդեն: Մշտական կապը պահեք Արդա Պետրոսյանի հետ: Սիրով սպասում ենք Ձեր աշխատանքներին: Հարգանոք, Գևորգ Մանուկյան
- Հեղինակ՝ aida petrosyan
- Ավելացված է` 05.10.2011
Սիրելի ուսուցիչներ. Լավագույն մաղթանքներով և Ձեր գործի ու նվիրումի մեծագույն գնահատանքով շնորհավորում եմ ՈՒՍՈՒՑՉԻ օրվա առթիվ:
- Հեղինակ՝ aida petrosyan
- Ավելացված է` 26.09.2011
Հ.Գ. Ես գեղեցիկ ձևավորել էի Ձեր առաջադրանքները, համակարգիչն ու համացանցն են սյուներն ու տողերը իրար միացրել, դեռ ստորակետներն էլ չեն դրել.......
- Հեղինակ՝ aida petrosyan
- Ավելացված է` 26.09.2011
Ողջույն բոլորին: 16-րդ դասընթացի հարգարժան մասնակիցներ,հուսով եմ բոլորդ լավ եք և անհամբեր սպասում եք առաջիկա աշխատանքային հավաքին: Այդ հավաքի համար Ձեզ եմ ներկայացնում համապատասխան առաջադրանքները: ԵԽ-ի և ՓԻ-ի տեքստերը պետք է աշխատենք թեմաների փոխհաղորդումով, իսկ ԽԽ` Րիվինի մեթոդով: Համապատասխան աշխատանքները տեղում առավել արդյունավետ կազմակերպելու համար Ձեզնից յուրաքանչյուրը տանը պետք է յուրացնի այն տեքսը, որի համարը նշված կլինի իր անվան դիմաց: Տեքստի յուրացման կարգը հուսով եմ հիշում եք` նախ կարդում-ընկալում ենք առաջին պարբերությունն, վերնագրում ենք այն և համապատասխան վերնագիրը գրում ենք տետրում: Վերջում ունենում ենք` յուրացված տեքստ և տետրում գրված պլան-վերնագրերը, որից հետո այն տեքստերը, որոնց համար տեքստի վերջում կան հարցեր` գրավոր պատասխանում ենք հարցերին: Այն դեպքում երբ տեքստի վեջում հարցերը չկան, կան միայն երկրորդ խմբի հարցեր` այդ հարցերից տետրում գրում ենք միայն այն հարցերը, որոնց մասին խոսվում է տվյալ տեքստում և համապատասխանաբար պատասխանում ենք այդ հարցերին: Եվ մի խնդրանք` նրանք, ովքեր համացանցից չեն օգտվում կամ քիչ են օգտվում և այս ընթացքում կկապվեն Ձեզ հետ` տեղեկացրեք աշխատակարգի մասին: Բոլորիդ մաղթում եմ հաջողություն: Հարգանքներով` Աիդա Ամիրխանյան Մարուս ՓԻ1, ԵԽ1 Առաքելյան Անուշ ՓԻ2, ԵԽ2 Ասոյան Նաիրա ՓԻ3, ԵԽ2 Ավետիսյան Արմինե ՓԻ3, ԵԽ1 Արիստակեսյան Խաչիկ ՓԻ2, ԵԽ1 Բալխչյան Անժելա ՓԻ1, ԵԽ2 Գյուրջյան Արևիկ ՓԻ1, ԵԽ2 Գրիգորյան Արմինե ՓԻ2, ԵԽ1 Գևորգյան Գրիգոր ՓԻ3, ԵԽ1 Դավթյան Մարինե ՓԻ3, ԵԽ2 Դունամալյան Ազատուհի ՓԻ2, ԵԽ2 Թադևոսյան Հերմինե ՓԻ1, ԵԽ1 Իսահակյան Եսթեր ՓԻ1, ԵԽ1 Խաչիկյան Տաթև ՓԻ2, ԵԽ2 Հարությունյան Հրածին ՓԻ3, ԵԽ2 Հովհաննիսյան Հենրիետա ՓԻ3, ԵԽ1 Ղուկասյան Մետաքսյա ՓԻ2, ԵԽ1 Ղևոնդյան Հերմինե ՓԻ1, ԵԽ2 Մարգարյան Աննա ՓԻ1, ԵԽ2 Նահապետյան Հովհաննես ՓԻ2, ԵԽ1 Պողոսյան Ժենյա ՓԻ3, ԵԽ1 Սահակյան Վարդուհի ՓԻ3, ԵԽ2 Սարգսյան Շամամ ՓԻ2, ԵԽ2 Սարհատյան Նունե ՓԻ1, ԵԽ1 Վարդանյան Հռիփսիմե ՓԻ1, ԵԽ1 Տերտերյան Սուսաննա ՓԻ2, ԵԽ2 Շահնազարյան Սուրեն ՓԻ3, ԵԽ2 Դավթյան Աննա ՓԻ2, ԵԽ1
- Հեղինակ՝ aida petrosyan
- Ավելացված է` 16.09.2011
16-րդ դասընթացի հարգելի մասնակիցներ, հուսով եմ լավ եք: Խնդրում եմ բոլորին` ստուգել Ձեր էլ. փոստը, Ձեզ մի քանի հարց եմ տվել և կխնդրեի հնարավորինս արագ պատասխանել: Կանխավ շնորհակալություն:
- Հեղինակ՝ aida petrosyan
- Ավելացված է` 16.09.2011
Բարև բոլորին: Ուրախ եմ բոլորիդ հետ կրկին համար: Նախ ցանկանում եմ նշել, որ մասնակցելով ԾԻԳ-ի կողմից հայտարարված մրցույթին` ՀՍԻԿ-ը իրավունք է ստացել իրականացնել ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումը պատմություն և հասարակագիտություն առարկաներից: Այս առիթով ցանկանում եմ շնորհավորել մեզ բոլորիս, միաժամանակ կոչ անելով Լոռու մարզի ուսուցիչներին համապատասխան վերապատրաստման հայտերը ներկայացնել ՀՍԻԿ: